Իրակլի Ղարիբաշվիլին, որը հրաժարական է տվել Վրաստանի վարչապետի պաշտոնից, ապագա պլանների վերաբերյալ լրագրողների հարցին ի պատասխան հայտարարել է, որ նախևառաջ ցանկանում է հանգստանալ:

 

Ղարիբաշվիլին դեկտեմբերի 23-ին բոլորի համար անսպասելիորեն հայտարարել է իր պաշտոնաթողության մասին: Նա հանրապետության կառավարության ղեկավարի պաշտոնն ստանձնել էր 2013 թվականին՝ այդ պաշտոնում փոխարինելով «Վրացական երազանք» կոալիցիայի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին:

 

«Ես այժմ պատրաստվում եմ պարզապես հանգստանալ: Մնացածը ցույց կա ժամանակ»,- ասել է Ղարիբաշվիլին, հաղորդել է Sputnik-ը: