Թուրքիայի Շըրնաք նահանգի Ջիզրե գավառում Քրդական բանվորական կուսակցության (PKK) գործողությունների շրջանակում կրկին թուրք զինվորներ են զոհվել: Թուրքական զրահամեքենայի անցնելու ժամանակ գործի է դրվել ինքնաշե ն պայթուցիկը:

 

Պայթյունի հետևանքով 3 զինվոր զոհվել է, մեկ զինվոր և ոստիկան վիրավորվել են, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում: