Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում անընդհատ ժամանակացույցով շարունակվում են ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքները: Դեկտեմբերի 6-ի կեսօրի դրությամբ մայրաքաղաքի բոլոր գլխավոր փողոցների երթևեկելի հատվածները հիմնականում մաքրված են ձյան շերտից: Զուգահեռաբար իրականացվում են նաև աղի և ավազի խառնուրդով ճանապարհների մշակման աշխատանքներ:

 

 

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն