Նոր հավելվածը կօգնի ինքնուրույն հաշվել ԱՊՊԱ պայմանագրի ապահովագրավճարը:

 

Simple Solutions վեբ ծրագրավորման թիմը մշակել է նոր օգտակար հեռախոսային հավելված հայ վարորդների համար:

 

Հավելվածի նպատակն է՝ օգնել ինքնուրույն հաշվել ԱՊՊԱ պայմանագրի ապահովագրավճարը (ԱՊՊԱ հաշվիչ), տրանսպորտային միջոցի գույքահարկը (Գույքահարկի հաշվիչ) և տեխզննության գումարը (Տեխզննման հաշվիչ)։

 

Հավելվածը հարմար գործիք է նաև ԱՊՊԱ ոլորտում աշխատող գործակալների համար:

 

Հավելվածը ստեղծվել է Simple Solutions թիմի անդամների ուժերով, դեռևս ներդրողներ և աջակիցներ չկան։ Թիմի համոզմամբ նման հավելվածները կարևոր են հանրային իրազեկման և տեղեկացվածության բարձրացման համար, ինչը և հավելվածի ստեղծման մոտիվացիա է հանդիսացել։

 

Հավելվածի վրա աշխատում են Արտակ Աբրահամյանը և Արամ Մխոյանը։ Ներկայումս Simple Solutions-ի թիմն աշխատում է դրա զարգացման և առաջխաղացման ուղղությամբ։

 

Ներկայումս հավելվածում ընդգրկված են ԱՊՊԱ պայմանագրի ապահովագրավճարի, տրանսպորտային միջոցների գույքահարկի և տեխզննման հաշվիչները։ Մոտ ապագայում կավելանա նաև բնապահպանական (CO) վճարինը։

 

Հավելվածով արդեն կան հետաքրքրվողներ, ընդամենը մեկ ամսում այն ունեցել է 500-ից ավել ներբեռնում:

 

Ստեղծողների խոսքով՝ այն ամանորյա նվեր է հայ վարորդներին: Առայժմ հասանելի է միայն Android օպերացիոն համակարգից օգտվողների համար և հնարավոր է ԱՆՎՃԱՐ ներբեռնել Play Market-ից: