Օդեսայի մարզի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին համացանցում տեսանյութ է հրապարակել, որտես բացահայտել է Դոնբասում ուկրաինական զորքերի տեղակայման վերաբերյալ գաղտնի տեղեկություններ: Այս մասին հաղորդում է ТСН ուկրաինական հեռուստաալիքը:

 

Սաակաշվիլին մեկնել է հակաահաբեկչական գործողությունների գոտի։ Այնտեղ նա այցելել է մարտիկներին, նկարել ու համացանցում է տեղադրել ուկրաինական անցակետերը և անգամ՝ քարտեզ:

 

«Այդ տեղեկատվությունն արդեն ակտիվորեն տարածվում է անջատողականներին պատկանող կայքերում: Սաակաշվիլիի հրապարակած տեսանյութում կա ամեն ինչ. տեղանքը, գաղտնի դիտակետը և անգամ՝ հրամանատարների մեկնաբանությամբ օպերատիվ քարտեզը: Զինյալների դեմքերը բաց են»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Զինվորականներին զայրացրել է Սաակաշվիլիի արարքը: