ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը փոխաբերական իմաստով է ասել, որ կկտրի այն ոստիկանների ձեռքերը, որոնք կաշառք կվերցնեն:
«Փոխաբերությունը մեր լեզվի ու տրամաբանության մեջ կա, դահլիճում ոչ մեկ ուղիղ չի ընդունել այնպես, ինչպես այն երևույթները, որոնք փորձում են պիտակներ կպցնել: Իհարկե, ձեռքները կտրելը ևս փոխաբերական իմաստով է, իսկ այլ տրամաբանություն ունեցողներին պատասխանելը ավելորդ եմ համարում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վլադիմիր Գասպարյանը:
Հարցին՝ արդյոք այդ հայտարարությունը հակաօրինական չէ՞, քանի որ սպառնալիք է պարունակում, այն դեպքում, երբ կոռուպցիայի դեպքում օրենքը պատիժ է նախատեսում, ոստիկանապետը պատասխանեց. «Եթե մենք ասում ենք՝ հանցագործության մեջ մերկացրինք այսինչին, ուրեմն մերկացնո՞ւմ ենք, իհարկե՝ ոչ: Կրկնում եմ՝ դա ասվել է փոխաբերական իմաստով: Այո, իհարկե, կաշառք վերցնող ոստիկանները պետք է պատժվեն օրենքի սահմանում: Բացի օրենքից՝ գոյություն ունեն նաեւ բարոյական կոչեր, դա բարոյական կոչ էր»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում