ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը զենք էր մատակարարում իրաքցի քրդերին Իրաքի պաշտոնական իշխանությունների միջոցով, գրում է Газета.Ru-ն:
«Մենք հաշվի ենք առել քրդերի կարիքները՝ մեր զենքն Իրաք մատակարարելու հարցում, սակայն այդ մատակարարումներն իրականացվում էին կենտրոնական կառավարության միջոցով՝ Բաղդադի միջով: Մենք ամբողջովին հարգում ենք Իրաքի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ասել է Լավրովը:
Լավրովն ընդգծել է նաև Սիրիայի հարցով բանակցություններին սիրիացի քրդերի մասնակցության անհրաժեշտությունը: