Գերմանիայի Մյունխեն քաղաքում մեկնարկեց օդամղիչ զենքերից կատարվող միջազգային մրցաշարը (IWK - INTERNATIONAL AIR GUN COMPETITION), որին Հայաստանից մասնակցում է 10 մարզիկ:

Երեկ' հունվարի 28-ին, 10մ, օդամղիչ ատրճանակ, 60 կրակոց երիտասարդների պայքարում 56 մրցակցից Զավեն Իգիթյանը խոցել է 573 միավոր և 6-րդ հորիզոնականով անցել եզրափակիչ փուլ, սակայն եզրափակչում Զավենին չի հաջողվել բարելավվել դիրքերը: Զավեն Իգիթյանը եզրափակիչ 8-նյակում մրցելույթն ավարտել է' գրավելով 7-րդ տեղը: Նույն վարժությունում հանդես եկող Հայաստանի մյուս մասնակիցը ' Բենիկ Խլղաթյանը, գրավել է 28-րդ տեղը' խոցելով 561 միավոր:

10մ, օդամղիչ հրացան, 60 կրակոց, տղամարդկանց վարժությունում 85 մրցակցից Սուրեն Բերյանը գրավել է 17-րդ տեղը' խոցելով 626,4 միավոր, Հրաչիկ Բաբայանը 626,0 միավորով գրավել է 20-րդ տեղը, Քրիստիան Լաուերը 618,5 միավորով' 70-րդ:
10մ, օդամղիչ հրացան, 60 կրակոց, երիտասարդների պայքարում 61 մրցակցից Վրեժ Թորոսյանը գրավել է 22-րդ տեղը' խոցելով 618.3 միավոր, ինչը ռեկորդային է նրա համար: Նույն վարժությունում հանդես եկող մեր մյուս մասնակիցը ' Հայկ Բաբայանը, գրավել է 45-րդ տեղը' խոցելով 612.8 միավոր:

10մ, օդամղիչ ատրճանակ, 40 կրակոց մեծահասակների պայքարում 74 մրցակցուհուց Էլմիրա Կարապետյանը գրավել է 59-րդ տեղը' խոցելով 369 միավոր:

Այսօր կմեկնարկի 10մ, օդամղիչ հրացան, 40 կրակոց կանանց վարժությունը, որտեղ հանդես կգան Իրինա Լաուերը (Աղաջանյան) և Մարիամ Միքայելյանը: Երիտասարդների պայքարում հանդես եկող Վրեժ Թորոսյանը, Հայկ Բաբայանը, Զավեն Իգիթյանն ու Բենիկ Խլղաթյանը նույպես այսօր կկրկնեն վարժությունները:

Հայաստանի հրաձգության հավաքական թիմը միջազգային մրցաշարին մասնակցում է գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և երկրորդ մարզիչ Անդրանիկ Այվազյանի մարզչական ղեկավարությամբ:

Մրցաշարը 2 մեկնարկով է, մարզիկները կկրկնեն վարժությունները:

Մյունխենյան միջազգային մրցաշարը մարզիկների մասնակցությամբ և մրցման կազմակերպվածությամբ չի զիջում Աշխարհի և Եվրոպայի առաջնություններին: Այն մրջազգային լուրջ ստուգատես է փետրվարի 22-28-ը կայանալիք Եվրոպայի առաջնությունից առաջ:

Մրցման արդյունքները կարող եք տեսնել issf-sports.org/ և results.sius.com/ հրաձգության միջազգային կայքերում: