Ռուսաստանի հետ Եվրամիության պատժամիջոցային ռեժիմը բացասական ազդեցություն է գործում առևտրական հարաբերությունների և, մասնավորապես, Բավարիայի տնտեսության վրա: Սահմանափակող միջոցների վերացումը համապատասխանում է բոլոր կողմերի շահերին, սակայն նախ պետք է իրագործվեն Մինսկի համաձայնությունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է այդ ֆեդերալ երկրամասի վարչապետ Հորստ Զեեհոֆերը Մոսկվա կատարելիք իր աշխատանքային այցի նախաշեմին:
Հակառուսական պատժամիջոցներն, անշուշտ, ազդեցություն են գործում Եվրամիության, Գերմանիայի և Բավարիայի առևտրական գործընկերների վրա: Սաստիկ տուժել է Բավարիայի տնտեսությունը, այդ թվում՝ ագրարային և մթերային ճյուղերը: Ես հուսով եմ՝ բոլոր կողմերի օգտին է, որ շուտով գտնվի այս հակամարտության լուծումը»,- ասել է քաղաքական գործիչը: