ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր ԱԺ-ում հայտարարել է, թե ՀՅԴ-ին պորտֆելներ տալու և ՀՀԿ-ՀՅԴ երկարաժամկետ համագործակցության դեպքում ՀՅԴ-ն հավասարապես պետք է ստանձնի պատասխանատվությունը՝ և՛ դրականի համար, և՛ բացասականի: Թերևս սա այն դեպքերից, երբ պետք է համաձայնվեմ ՀՀԿ ներկայացուցչի հետ, որովհետև պատասխանատվությունն իսկապես որ շատ կարևոր է և ցանկացած քաղաքական ուժ պետք է պատրաստ լինի այն ստանձնելու: Հակառակ դեպքում ցանկացած կուսակցություն կարող է դառնալ կոալիցիայի անդամ, որոշ ժամանակ կազմել իշխանության մաս, հետո որոշել, որ նորից ուզում է ընդդիմադիր լինել, դուրս գալ կոալիցիայից, հասարակությանն իրեն ներկայացնել որպես անմեղ և և բոլոր ձախողումներում մեղադրել միայն գործող իշխանություններին:

 

 

Ցավոք, այս երևույթը մեր քաղաքական դաշտում կա, եղել է, մեր ընդդիմադիր ուժերից շատերը ինչ-որ փուլում կազմել են իշխանության մաս, մասնակից եղել ձախողումներին, սակայն պատասխանատվություն չեն ստանձնել, հետագայում ազնիվ չեն եղել իրենց համակիրների հետ, և այդ իսկ պատճառով այսօր Հայաստանում ընդդիմությունը հեղինակություն չի վայելում, ասեմ ավելին՝ իշխանությունից ոչ պակաս հեղինակազրկված է նաև ընդդիմությունը:

 

 

Յուրքանչյուրը պետք է քաջություն ունենա պատասխանատվություն ստաձնել իր կամ իր մասնակցությամբ արած բոլոր քայլերի համար: Միայն դեպքում կառողջացնենք մեր քաղաքական դաշտը:

Կարեն Վարդանյան