ԱՄՆ-ի հետախուզությունը խոստովանել է, որ ՌԴ ռազմատիեզերական ուժերի ավիահարվածները խափանել են Սիրիայում քաղաքական գործընթացից երկրի նախագահ Բաշար Ասադին հեռացնելու Բարաք Օբամայի վարչակազմի ծրագրերը, գրում է The Washington Post-ը:

 

 

Երեքշաբթի օրը սենատի անդամների առջև ելույթի ժամանակ, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հետախուզական ծառայության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Վինսենտ Սթյուարտը հայտարարել է, որ Ռուսաստանը լիովին ոչնչացրել է Սիրիայում ԱՄՆ-ի հաշվարկները, այժմ Ասադը բանակցություններում շատ ավելի ուժեղ դիրք է զբաղեցնում, քան մի քանի ամիս առաջ: