Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել է, որ երկրի իշխանությունները զորքեր չեն ուղարկել Սիրիա և չեն պատրաստվում դա անել: Այդ մասին երկուշաբթի օրը` փետրվարի 15-ին հայտնել է Reuters-ը:
«Նույնիսկ միտք չկար այն մասին, որ թուրք զինվորականները մուտք գործեին Սիրիա»,- մեջբերում է գործակալությունը նրա խոսքերը:
Փետրվարի 14-ին Սիրիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Թուրքիայի հետ սահմանից երկիր է ներխուժել 12 պիկապ՝ հագեցած խոշոր տրամաչափի գնդացիրներով: Ինչպես պնդում է Դամասկոսը, բեռնատարներում մոտ 100 մարդ է եղել: