Իռլանդացի նախկին ֆուտբոլիստ Իմոն Դանֆին քննադատել է Լիոնել Մեսսիին` «Սելտայի» դեմ խաղում 11 մետրանոցը Լուիս Սուարեսի հետ խաղարկելու համար:
«Պետք է հարգել մրցակիցներին, խաղն ու դրա պատմությունը: Անցյալի առաջատար ֆուտբոլիստներից ոչ մեկ նույնիսկ չի էլ մտածել նման բանի մասին: Ֆուտբոլի սիրահարները պաշտում են Մեսսիին: Իր արարքի համար Լիոնելը պետք է ներողություն խնդրի, իսկ մարզիչը՝ նկատողություն անի: Մրցակիցը արժանի չէր նման անհարգալից վերաբերմունքի: Վատ է, երբ խաղի լավագույն խաղացողը անում է նման էժանագին բաներ: Կարևոր չէ, թե որքան լավն է խաղացողը, նա չի կարող վեր լինել ֆուտբոլից: Նա պարտական է մրցակիցների, երկրպագուների և իրեն սիրող մարդկանց, ովքեր նրան հայտնի և հարուստ են դարձրել: Մեծագույն ֆուտբոլիստի արենալում նման բան չպետք է լինի, իսկ Մեսսին երբևէ ճանաչված ֆուտբոլիստներից մեծագույնն է», - Դանֆիի խոսքը մեջբերում է RTE-ը: