Սիրիական հակամարտությունն արդեն հանգեցրել է Երրորդ համաշխարհային պատերազմի: Դրանում համոզված է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:
Հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ նա նշել է, որ տարածքում մարտական գործողություններն արդեն ազդել են Արևելքի և Արևմուտքի վրա: Ներկայումս ոչ ոք չի կարող իրեն անվտանգ զգալ:
«Ռազմական միջամտությունը Սիրիայում արդեն վաղուց կապված չէ մեր տեղական հակամարտության հետ: Այն գլոբալ է դարձել: Իսկ սպառնալիքն առկա է բոլոր երկրներում՝ սկսած Հարավչինական ծովից, Ուկրաինայով, ԱՊՀ երկրներով վերջացրած, որտեղ ԱՄՆ-ն ցանկանում է դոմինանտել: Միջամտությունը Սիրիայում պետք է դիտվի որպես գոյություն ունեցող գլոբալ միտում», - ասել է Ասադը: