«Գրանդ Քենդի» ընկերությունում աշխատանքը շարունակվում է բնականոն հունով, և ոչ մի կրճատում չի եղել: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասացին ընկերության կադրերի բաժնից:
Հարցրինք նաև՝ արդյոք եղե՞լ են աշխատավարձերի նվազումներ, կրկին բացասական պատասխան ստացանք. «Ոչ նման բան չկա, մենք աշխատում ենք, ինչպես միշտ»:
Նշենք, որ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Գրանդ Քենդի» ընկերությունում վերջին ամիսներին կրճատումներ են ընթանում:
Ըստ այդ լուրերի՝ ընկերության տնօրինությունն աշխատանքից ազատել է հրուշակեղենի բազմաթիվ առաքիչների և վարորդների: Հիմնականում թողնում են միայն այն առաքիչներին, որոնք միաժամանակ կարող են նաև ավտոմեքենա վարել: Աշխատակիցները բողոքում են նաև աշխատավարձերի կրճատման դեմ: