Օրերս ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որում նշված էր, որ օրեր առաջ Գյումրիում նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը որդու և թիկնապահների հետ ծեծկռտուք է կազմակերպել, որի ժամանակ թիկնապահները ծեծել են բռնցքամարտի հայտնի մարզիչ Գարիկ Բաղդասարյանին։

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանն ասաց, որ դեպքի մասին հավելյալ տեղեկություն չունի և գիտի այն, ինչ գրում է մամուլը:

 

Մեր այն դիտարկմանը, թե քաղաքապետի ընտրություններին համընթաց Գյումրիում, կարծես թե, որոշակի լարվածություն է սկսվել, Մարտուն Գրիգորյանն ասաց. «Չէ, չէ, արհեստական ինտրիգներ են»: