Երևանում փետրվարի 28-ի լույս 29-ի գիշերը կրակոցներ են հնչել: Անհայտ անձինք հրազենային վնասվածք ստացած երիտասարդին թողել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բակում ու հեռացել են:

 

ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ վիրավորվածը 1991 թվականին ծնված Արթուր Գևորգյանն է։ Վերջինս Երևանի Նոր Արեշ թաղամասի բնակիչ է։

 

Մեզ հետ զրույցում ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հաստատեցին կատարվածը։ 

 

Նշենք, որ երիտասարդին այս պահին վիրահատում են, վիճակը ծայրահեղ ծանր է: