«Ջեբհաթ ան նուսրա» ահաբեկչական խմբավորման հետ կապված ավազակային խմբավորումները երկրորդ օրն անընդմեջ Հալեպում (Դամասկոսից 360 կիլոմետր) խախտում են զինադադարը: Ինչպես հաղորդել Է Al Watan թերթը, կրակը ռեակտիվ կայանքներով արձակվում Է մեգապոլիսի արեւմտյան թաղամասերի վրա, որոնք գտնվում են սիրիական բանակի պաշտպանության ներքո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

 

Խաղաղ բնակիչների շրջանում վիրավորների մասին տեղեկություններ են ստացվել Էզ Զախրայի շրջանից: Զինյալները փորձել են այնտեղ եկու անգամ գրոհել կառավարական զորքերի դիրքերի վրա, բայց հետ են մղվել:

 

 

Հալեպի կենտրոնից հարավ ընկած Էլ Մաշարիկա թաղամասի ուղղությամբ կրակում են իսլամիստ արմատականների վերահսկողության տակ գտնվող Բուսթան Էլ Քասրի տների տանիքներին դիքավորված դիպուկահարները: Ինչպես գրել Է Al Watan-ը, մի քանի մարդ Է վիրավորվել քաղաքի այս թաղամասում:

 

 

Փետրվարի 28-ին Հալեպի մատույցներում ավիահարվածներ են հասցվել «Ջեբհաթ ան նուսրայի» եւ նրա դաշնակիցների հենակետերին: Քաղաքից դեպի արեւմուտք գտնվող Դերեթ Իզում շարքից հանվել Է հակառակորդի ռազմական տեխնիկան, զինյալները կորուստներ են կրել:

 

 

Սիրիական բանակի մարտիկները եւ ժողովրդական աշխարհազորի ջոկատները շարունակում են Համա - Հալեպ ռազմավարական ավտոմայրուղին վերահսկողության տակ վերադարձնելու գործողությունը: «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման հրոսակախմբերի դեմ մարտեր են ընթանում Էլ Համամի շրջանում՝ Խանասիր եւ Աթրայա քաղաքների միջեւ: Զինծառայողները եւ աշխարհազորայիններն անցած օրն ազատագրել են Աբու Էլ Քուրուզ բնակավայրը եւ Ջեբել Էս Սուսի լեռնագագաթը՝ Խանասիրից հարավ - արեւելք ընկած շրջանում: Զորքերին հաջողվել Է ոչնչացնել 15 ահաբեկիչների, հաղորդել է ՏԱՍՍ-ը: