ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը շրջաբերական է ուղարկել ՀՀ մարզպետներին ու Երևանի քաղաքապետին՝ առաջարկելով համապատասխան հանձնարարականներով բացառել ուսումնական հաստատություններում Մարտի 8-ի և Ապրիլի 7-ի տոնական միջոցառումների շրջանակում պարտադրված դրամահավաքի դրսևորումները:

 

ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ այսօր գործադիրի նիստից հետո, ԿԳ նախարարը, մեկնաբանելով իր կողմից հղված շրջաբերականը՝ ասաց, որ եթե երեխան իր սրտից եկող մի փոքրիկ ծաղկեփունջ, օրինակ, մանուշակ նվիրի ուսուցչին, իրեն ոչ ոք ոչինչ չի ասի.

 

«Մինչև տոնակատարությունը, սկսվում է թանկարժեք նվերների հավաքում, ստիպողական հավաքները, սրա մասին է խոսքը: Մենք մեր ուսուցիչներին, դասղեկներին նվեր միշտ տվել ենք, բայց գնացել ենք խանութ, մեր ունեցածով մի փոքրիկ ծաղիկ ենք առել, կամ հուշանվեր, և դա ճիշտ ուսուցչի համար ավելի մեծ արժեք ունի»,- ասաց նախարարը: