Դոնեցկի «Շախտյորի» դարպասապահ Անդրեյ Պյատովն անդրադարձել է Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությանը և նշել, որ չէր ցանկանա խաղալ Դորտմունդի «Բորուսիայի» դեմ:

Վիճակահանության արդյունքում «հանքափորներն» ուժերը կչափեն բելգիական «Անդերլեխտի» հետ:

«Իհարկե, ես նույնպես չէի ցանկանա հանդիպել, օրինակ, Դորտմունդի «Բորուսիային», որտեղ հիմա փայլում է մեր Հենրիխ Մխիթարյանը: Չպետք է թերագնահատել մեր մրցակցին: Այո, մեր ինքնավստահությունն ավելացել է, սակայն չեմ կարծում՝ մեզ հեշտ խաղ է սպասվում, բայց բելգիական ակումբը մեզ համապատասխան է»,- դարպասապահի խոսքը մեջբերում է isport.ua-ն: