Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն հայտարարել է, որ Պիեր Էմերիկ Օբամեյանգը մնալու է դորտմունդյան թիմում:
«Ակումբի դիրքորոշումը բացարձակ պարզ է. Օբամեյանգը հաջորդ մրցաշրջանում կմնա «Բորուսիայում»' առանց տարբերակի: Պայմանագրում հրաժարագին գրված չէ: Դա փողի խնդիր չէ, մենք ունենք փող: «Բորուսիան», իհարկե, չունի իր շեյխը կամ էլ Ռոման Աբրամովիչը, բայց փողի կարիք մենք չունենք: Մեզ անհրաժեշտ են հաջողություններ խաղադաշտում: Ակումբի ղեկավարություն խնդիրը ոչ թե հաջող գործարքն է, այլ լավ թիմ ստեղծելը»,- Վատցկեի խոսքը մեջբերում է The Sun-ը: