Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղի շրջանակներում «Զենիթը» տնային խաղում ընդունեց «Բենֆիկային»:

Հանդիպումն ավարտվեց դաշտի տերերի պարտությամբ` 1:2 հաշվով: Երեք գոլն էլ գրանցվեց երկրորդ խաղակեսում:

Հալկը 69-րդ րոպեին բացեց հաշիվը, իսկ Գայտանը 85' րոպեին խփեց պատասխան գոլը: Խաղավարտին (90+6) Տալիսկան հաղթանակ բերեց հյուրերին: Թիմերի միջև առաջին խաղում «Բենֆիկան» հաղթել էր նվազագույն հաշվով և երկու խաղերի արդյուքում գրանցված 3:1 հաշիվը պորտուգալական թիմին քառորդ եզրափակչի ուղեգիր ապահովեց: