Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, աշխարհի կրկնակի չեմպիոն 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:
Եզրափակչում մեր մարզիկը 0:4 հաշվով պարտվեց ռուսաստանցի Նիկիտա Մելինովին:
Ավելի վաղ Ալեքսանյանը 1/8 եզրափակչում 8:0 հաշվով հաղթել էր Ուկրաինան ներկայացնող Դիմիտրի Տիմչենկոյին: Քառորդ եզրափակչում հաղթել է ավստրիայի մարզչին:
Կիսաեզրափակչում Ալեքսանյանը 6-2 հաշվով առավելության էր հասել թուրք Չենկ Իլդեմի նկատմամբ:
Ալեքսանյանը երեք ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնություններում: