Shamshyan.com-ը գրում է, որ քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Նորք վարչակա շրջանում' Գայի պողոտայի վրա' «Երևան Սիթի»-ի հարևանությամբ գտնվող տարադրամի փոխանակման կետում հրազենի գործադրմամբ փորձել է ավազակային հարձակում կատարել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տականքը չի հասցրել իր սև գործն ավարտին, սակայն մի քանի կրակոցներ է արձակել տարադրամի փոխանակման կետում գտնվող աշխատակցի ուղղությամբ և Mercedes-ով դիմել է փախուստի:
Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության մեծ թվով աշխատակիցներ' վարչության պետի օպերգծով տեղակալ Արտակ Կարապետյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության աշխատակիցները' վարչության պետ Արայիկ Մգոյանի գլխավորությամբ: Տեղում աշխատում է նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը' բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ:
Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ' բաժնի պետ Արամ Հարությունյանի գլխավորությամբ:
Մանրամասները՝ այստեղ: