Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում բնակելի տներից մեկի վրա ինքնաթիռ է ընկել, ինչի հետևանքով զոհվել է 7 մարդ: Միջադեպը տեղի է ունեցել տեղական օդանավակայանի մոտակայքում:
Ողբերգության բոլոր զոհերը՝ CA-9 ինքնաթիռի ուղևորներն ու անձնակազմի անդամներն են, որը թռչում էր Ռիո դե Ժանեյրո, հաղորդում ՏԱՍՍ-ը: Ըստ նախնական տվյալների, տան բնակիչներից, որի վրա ընկել է օդանավը, ոչ ոք չի տուժել:
Ականատեսների խոսքով՝ ինքնաթիռը բնակելի տարածքի վրա է ընկել թռիչքից անմիջապես հետո: