Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը Մինսկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման շրջանակներում հայտարարել է.

 

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացներին վերաբերվող հարցերը քննարկելու տրամադրված հնարավորության համար: Ես ուզում եմ, հաշվի առնելով այն կուտակված ահռելի փորձը և կատարած աշխատանքը, որ մենք նոր խթանող ուժ տանք ԵՏՄ երկրների համագործակցությանը: Որպեսզի մեր քաղաքացիները, մեր բիզնեսը իրական արդյունքեր ունենան եվրասիական ինտեգրումից, երբ մենք տեսնում ենք, որ աշխարհում լուրջ փոփոխություններ են տեղի ունենում, նոր մարտահրավերներ են առաջանում, սպառնալիքներ մեր համագործակցության վերաբերյալ: Ես համոզված եմ, որ մենք համատեղ ավելի հեշտ կհաղթահարենք այդ մարտահրավերները: Եվ ես համոզված եմ, որ այն առաջնահերթությունները, որոնք առաջադրել է Ալեքսանդր Լուկաշենկոն, չեն կորցրել իրենց արդիականությունը: Մենք պետք է շատ աշխատենք, որպեսզի իրականում ունենանք միասնական տնտեսական տարածք»: