Փարիզի Արժենտեյ արվարձանում մարտի 24-ին կալանավորվել է ահաբեկչական գործողության նախապատրաստման կասկածյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը:
Նախարարի խոսքով՝ ահաբեկչական գործողության նախապատրաստումը եղել է «եզրափակիչ փուլում»:
Կասկածյալը կալանավորվել է այդ շրջանում անցկացվող ոստիկանական շրջայցի ընթացքում: Նա Ֆրանսիայի քաղաքացի է և «պատկանում է այն ահաբեկչական ցանցին, որը ծրագրում է հարվածներ հասցնել մեր երկրին»,- հայտարարել է Կազնյովը:
Նախարարը, դրա հետ մեկտեղ, խոստովանել է, թե «չկան հստակ տվյալներ, որ ներկայիս դավադրությունը կապված է Փարիզում և Բրյուսելում կատարված նախորդ գրոհների հետ», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: