«Մուլտի գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, ավանդույթի համաձայն, ամեն տարի գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին ընդառաջ հանդիպում է Արմավիրի և Արարատի մարզերի խաղողագործների հետ, լսում նրանց մտահոգող խնդիրներն ու լուծում տալիս դրանց:
Այցելության առաջին կանգառը եղել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի Նոր Ամասիա համայնքում գտնվող մթերման կայանը:
«Եկել եմ ասելու, որ ուժերիս ներածին չափով պատրաստ եմ սատար կանգնել ձեզ»,- դիմելով հանդիպմանը ներկա հազարավոր խաղողագործներին՝ հայտարարել է Գագիկ Ծառուկյանը:
«Սիրելի խաղողագործներ, ամեն տարի, ավանդույթի համաձայն, արդեն 14 տարի՝ մենք իրար հետ համագործակցում ենք: Իմացեք՝ ոչ մի բան չի փոխվել՝ անկախ տնտեսական ճգնաժամից, անկախ ամեն ինչից: Իմացեք նաև, որ ձեր սերը, վերաբերմունքը, հարգանքն իմ հանդեպ փոխադարձ է: Ես ձեզ հետ եմ: Իմ հնարավորության սահմաններում միշտ աջակցելու ու օգնելու եմ ձեզ: Չի եղել մի դեպք, որ մենք ձեզնից խաղողը վերցնենք, անցնի մի օր, գումարը չտանք: Ճի՞շտ է, թե՞ ոչ»,- հարցնելով ներկաներին՝ ասաց Ծառուկյանը:
Ի պատասխան՝ խաղողագործները դրական պատասխան տվեցին:
Մանրամասները՝ տեսանյութում.