Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել է Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանին՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին ծաղրական երգի պատճառով, հայտնում է Der Spiegel-ը:

 

Պարբերականի տվյալներով՝ դեսպանը կանչվել է նախարարություն մեկ շաբաթ առաջ՝ մարտի 22-ին:

 

Դիվանագիտական սկանդալի պատճառ է դարձել Extra-3 երգիծական հաղորդումը, որը նկարահանել է NDR հեռուստաալիքը և որը եթերում է եղել մարտի 17-ին: Ծրագրի մի մասն է եղել 2 րոպեանոց երգը՝ «Էրդողի, Էրդողո, Էրդողան» անվանումով:

 

Երգում ծաղրում են թուրք նախագահի սերը դեպի շքեղությունը, ինչպես նաև քննարկվում են հարձակումները խոսքի ազատության վրա:

 

«Լրագրողը, ով գրում է մի բան, որը դուր չի գալիս Էրողանին, արդեն իսկ վաղը հայտնվում է ճաղերի ետևում»,- ասվում է երգում։