Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր առավոտյան ադրբեջանական զինուժի կողմից Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով զոհվել էր 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել էր: Վիրավոր երեխաներից մեկը զոհված Վաղինակ Գրիգորյանի եղբայրն է՝ Գևորգ Գրիգորյանը, իսկ մյուսը՝ 11-ամյա Վարդան Անդրեասյանը։ Նշենք, որ երկու երեխաներն էլ Մարտունիի բժշկական կենտրոնից տեղեփոխվել էին Ստեփանակերտի ԲԿ։

 

Ստեփանակերտի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից ԼՈՒՐԵՐ.com-ինտեղեկացրին, որ երեխաների վիրահատությունը ավարտվել է, երկուսի վիճակն էլ նորմալ է։ «Վիրահատությունն ավարտվել է, երեխաները դեռ վերակենդանացման բաժանմունքում են։ Բայց վիճակը նորմալ է»,- փոխանցեցին ԲԿ-ից։

 

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Հայկական կողմը իրավիճակը պահում է վերահսկողության տակ։ Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկական մեծաթիվ կորուստներ։