Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ադրբեջանական զինուժի նախահարձակ գործողությունների արդյունքում վիրավորված քաղաքացիական անձանց առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից:

 

Նախարարությունից հայտնեցին, որ «Արևիկ» մանկական բուժմիավորման վերակենդանացման բաժանմունքում գտնվող Վարդան Անդրեասյանի և Գևորգ Գրիգորյանի վիճակը գնահատվում է կայուն ծանր:

 

Կայուն ծանր է նաև Հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող Ծովինար Աղաջանյանի և Զավեն Ավանեսյանի, վիրաբուժական բաժանմունքում գտնվող Գարեգին Աղաջանյանի վիճակը: Հայկ Թորոսյանը տեղափոխվել է Երևան: