Լեռնային Ղարաբաղում սառեցված հակամարտությունը բռնկվեց նոր թափով: Մոսկվան և Վաշինգտոնը փորձում են հանգստացնել միմյանց դիմակայող հայերին ու ադրբեջանցիներին: Սակայն, մեկ այլ առանցքային խաղացող տարածաշրջանում՝ Թուրքիան, մեծապես աջակցում է ադրբեջանական կողմին: Նախագահ Էրդողանը, ով վիճել է Ռուսաստանի հետ, փորձում է վերջինիս դեմ նոր ճակատ բացել, գրում է Gazeta Wyborcza-ն:

 

«Հակառակ դիրքորոշում է զբաղեցրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով վճռականորեն աջակցել է ադրբեջանցիներին», - նշում է հեղինակը: - Էրդողանը կոչ է արել աղոթել ադրբեջանցի եղբայրների համար, և որպեսզի նրանք նվազագույն կորուստներով հաղթեն: «Մենք մինչև վերջ աջակցելու ենք Ադրբեջանին»,- ասել է նա:

 

Մոսկվայի դիտորդները կարծում են, որ պատերազմին դրդում է հենց Անկարան, որը Սիրիայում հակամարտության ֆոնին, վիճել է Մոսկվայի հետ: «Էրդողանը փորձում է «շախ և մատ» անել Ռուսաստանին:

 

Էրդողանը փորձում է Մերձավոր Արևելքում տիրել ամերիկյան քաղաքականությանը»,- զգուշացնում է «Մոսկովսկի Կոմսոմոլեցի» քաղաքական մեկնաբան Միխայիլ Ռոստովսկին:

 

Ըստ նրա՝ Ղարաբաղի շուրջ հսկայական մասշտաբով ռազմական հակամարտության ռիսկը շատ մեծ է: