Թուրքիայի իշխանությունները Սիրիայի հետ սահմանակից «Ջիլվեգեզյուի» անցագրային կետում ստուգման եռակի համակարգ են սկսել կիրառել: Այս մասին գրում է Риа Новости-ն հղում կատարելով Anadolu գործակալությանը:
Այսուհետ բոլոր երթևեկության միջոցները և հետիոտները մինչև Թուրքիայի սահմանը անցնելը պետք է եռաչափ ստուգում անցնեն: Դա իրենից ենթադրում է ստուգում ռենտգենյան սարքով, գրանցում և մեքենաների ստուգում, իսկ առանձնահատուկ դեպքերում նաև կասկածելի մեքենաների վերստուգում:
Բոլոր փուլերը անցնելուց հետո հնարավոր կլինի անցնել անձնագրային ստուգում և հատել Թուրքիայի հետ սահմանը:
Հիշենցնենք, որ փետրվարի 11-ին այս անցագրային կետում պայթել էր մեքենա, որի հետևանքով զոհվել էր 14 մարդ, իսկ 25-ը ստացել էին տարբեր աստիճանի վնասվածքներ:
Թուրքական Ազգային հանրապետական կուսակցության պատգամավոր Ռեֆիկ Էրյըլմազը TRT Turk հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ այդ վայրում ստուգումները նախկինում բավարար մակարդակով չէին անցնում: