Մինսկի խմբի կազմում այս պահին որևէ փոփոխություն չի սպասվում: Այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Մենք մի քանի օր առաջ Վիեննայում էինք և վերջին տարիների ընթացքում առաջին անգամ Մինսկի խումբը շատ խիստ հայտարարություն ընդունեց՝ զսպվածության, հրադադարը հարգելու և համապարփակ լուծմանը հասնելու համար անհապաղ բանակցություններ սկսելու կոչ անելով»,- նշեց Ուորլիքը' հավելելով, որ խումբն իր աջակցությունն է հայտնել նաև համանախագահների աշխատանքին: Նա նաև հավելեց, որ Թուրքիան միացել է այդ հայտարարությանը և աջակցել դրան:
«Մենք ցանկանում ենք աշխատել Մինսկի խմբի բոլոր անդամների հետ, այդ թվում և Թուրքիայի»,- նշեց ամերիկացի համանախագահը: