Ժենգյալով հացն արցախյան խոհանոցի ամենահայտնի ուտեստներից է: Այն ամենատարբեր կանաչիներով լցոնված հաց է։ Յուրաքանչյուր մարդ, ով կյանքում գոնե մեկ անգամ Արցախում եղել է, անհնար է, որ ժենգյալով հաց չճաշակի: Ուտեստն իր մեջ պարունակում է կանաչիների 12-20 տեսակ: Ստեփանակերտում ամենահամեղ ժենգյալով հաց պատրաստողներից տիկին Դոնարան ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցների համար ոչ միայն համեղ ժենգյալով հաց պատրաստեց, այլև ընթացքում ներկայացրեց պատրաստման եղանակը, միջուկի պարունակությունը:

 

 

Կընձմընձյուկ, համեմ, սամիթ, անանուխ (նանա), սոխ (կարելի է կանաչ սոխի փոխարեն օգտագործել մանր կտրատած գլուխ սոխ), եղինջ, սպանախ, բազուկի տերևներ, ավելուկ, թրթնջուկ, սըմսըմոկ, տըմտըմոկ, տըտըպաշար, պռավու պորտ (պառավի պորտ), ճըռճըռոկ, պտուտկուն, տեսնը, կյըռնանջուկ (գառան ականջ), մոխրաթալ (սպանախի տեսակ), կտավատի երիտասարդ տերևներ, խաղողի երիտասարդ տերևներ: Ահա սրանք են ժենգյալի հիմնական բաղադրիչները: ԼՂՀ-ից բացի, ժենգյալով հացը ոչ պակաս հայտնի է նաև Կապանում և Գորիսում: 

 

 

Պետք է նշենք, որ հակառակորդի կողմից լայնածավալ ռազմական գործողությունների սանձահարումը որևէ կերպ չի խանգարում արցախցիներին ապրել իրենց առօրյա կյանքով, պատրաստել իրենց ավանդական ուտեստը՝ ժենգյալով հացը և փաստել՝ այն ավելի հին պատմություն ունի, քան Ադրբեջանը:

 

 

Մանրամասները՝ ԼՈՒՐԵՐ.com-ի տեսանյութում:

 

 

Քրիստինա Աղալարյան, Նելլի Ավետիսյան