Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում կատալոնյան «Բարսելոնան» տնային խաղում 1:2 հաշվով պարտվեց «Վալենսիային»:
26-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Ռակիտիչը, առաջին խաղակեսի ավարտին հյուրերի առավելությունը կրկնապատկեց Մինան:
Կատալոնացիների միակ գոլը խփեց Մեսսին (63'):
Այս խաղից հետո «Բարսելոնան» 76միավորով Լա լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին տեղում է, նույնքան միավոր ունի «Ատլետիկոն», «Ռեալը» զիջում է մեկ միավորով: