Ձկնորսները Ճապոնիայի ափերի մոտ որսացել են խորջրյա շնաձկների հազվագյուտ տեսակի՝ Megachasma pelagios-ի (մեծաբերան շնաձուկ) ներկայացուցիչ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Independent-ը:

 

 

Շնաձուկը ցանցն Է ընկել Օվասե նավահանգստից (Միեի պրեֆեկտուրա) մոտավորապես հինգ կիլոմետր հեռավորության վրա: Հինգմետրանոց կենդանին կշռում Է մոտ մեկ տոննա:

 

 

Մեծաբերան շնաձկները հայտնաբերվել են 1976 թվականին Հավայան կղզիների մոտ: Դրանք պատկանում են շնաձկների այն երեք հայտնի տեսակներից մեկին, որոնք սնվում են պլանկտոններով (մյուս երկուսը կետանման եւ հսկայամարմին շնաձկներն են) եւ վտանգավոր չեն մարդու համար: Այս կենդանիները հանդիպում են Կալիֆոռնիայի, Ճապոնական կղզիների, Ֆիլիպինների, Ինդոնեզիայի, Սենեգալի ափերի մոտ եւ Ավստրալիայի արեւմտյան ծովեզերքի մերձակայքում:

 

 

The Independent-ը նշում Է, որ մեծաբերան շնաձկները ցերեկը լինում են մոտավորապես 150 մետր խորություններում, իսկ գիշեր ժամանակ լողում են գործնականում մինչեւ մակերեւույթ: Տեսակի հայտնաբերման պահից ի վեր ամբողջ աշխարհում նկատվել Է ընդամենը շուրջ 60 ներկայացուցիչ: