Շվեյցարացի ԶԼՄ-ները նշում էին, որ չնայած ճգնաժամին, որոշ ռուս օլիգարխների հաջողվել է բազմապատկել իրենց ունեցվածքը, ռուսական անվտանգության ուժերը բավական հաջող ճնշում են ահաբեկչական գործունեությունը Հյուսիսային Կովկասում, ռուսական զինված ուժերն ի վիճակի են արդյունավետ պատասխան տալ ամերիկյան սադրանքներին, իսկ Ռոսկոսմոսը նախատեսում է տիեզերական տարածության ուսումնաիսրության նոր հավակնոտ ծրագրեր:
Ռուս օլիգարխներն աղքատացել են ճգնաժամի պատճառով
Ռուսաստանում տիրող ճգնաժամն ազդել է նույնիսկ ամենահարուստների վրա: Երկրում դոլարային միլիարդատերերի թիվն անցյալ տարի կրճատվել է:
Այնուամենայնիվ, մի քանի սուպեր հարուստներ կարողացել են ավելացնել իրենց ունեցվածքը, գրում է Handelszeitung (HZ) թերթը:
ՌԴ-ին ԻԼԻՊ-ի հետ պայքար է սպասվում
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները շուտով Ռուսաստան կուղևորվեն: Կար ժամանակ, երբ Ռուսաստան արտերկիր էր հանում ծայրահեղականներին, որպեսզի կանխի Սոչիում Օլիմպիական խաղերի վրա ահաբեկչական հարձակումները: Այժմ, սակայն, այս ռազմավարությունը կարող է բումերանգի պես հարվածել հենց Ռուսաստանին, տեղեկացնում է Neue Zürcher Zeitung-ը (NZZ):
Ռուսաստանն ավելի վտանգավոր է, քան ԻԼԻՊ-ը
Լեհաստանի արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին կարծում է, որ Ռուսաստանն ինքնին շատ ավելի մեծ «գոյաբանական սպառնալիք» է աշխարհի համար, քան «Իսլամական պետությունը», քանի որ նա կարող է «ոչնչացնել երկրներն ամբղջությամբ», նշում է Tages Anzeiger-ը (TA):
ԱՄՆ-ն է հրահրել Ռուսաստանին
ԱՄՆ-ում և Արևմտյան Եվրոպայում տարածված վարկածին հակասելով՝ «Դոնալդ Կուկ» ականակրի հետ կատարված դեպքի առնչությամբ, ամերիկյան զինված ուժերն են փորձել հրահրել Ռուսաստանին, և արժանի հակահարված են ստացել, գրում է Schweiz Magazin (SM) ամսագիրը: