Մադրիդի «Ռեալը» բանակցում է Կրիշտիանու Ռոնալդուի հետ՝ նոր պայմանագրի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է El Confidencial:
Պորտուգալացու ընթացիկ պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2018թ.: Կողմերը, սակայն, ցանկանում են պայմանագիրը երկարաձգել մինչև 2021թ.:
Մադրիդյան թիմը չի ցանկանում ռիսկի դիմել, քանի որ պորտուգալացու ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդն» ու ՊՍԺ-ն: