Ռուսաստանի Սվերդլովսկի մարզում ռելսերից դուրս են եկել ծծմբաթթվի 15 ցիստեռն, ծծմբաթթուն թափվել է մոտ 1000 քմ տարածքի վրա:

Պատահարը տեղի է ունցել փետրվարի 17-ի ցերեկը, Ռեբդա քաղաքի մետաղաձուլական գործարանի տարածքում: Տուժածների մասին տեղեկություններ չկան: Մասնագետները ձեռնամուխ են եղել վտանգավոր նյութի չեզոքացման աշխատանքներին:

Նախնական տվյալներով' մարդկանց կյանքին վտանգ չի սպառնում, գործարանի անձանակազմի տարհանման անհրաժեշտություն չկա: