Այսօր կառավարությունը սահմանեց Հայաստանից դուրս՝ զինծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարի հատկացման կարգը և պայմանները:

 

Ըստ որոշման՝ պետք է ստեղծի Հայաստանի տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման անհնարինության և զինծառայողի բուժումն օտարերկրյա պետությունում իրականացնելու վերաբերյալ մասնագիտական եզրակացություն տվող հանձնաժողով և հաստատի դրա կազմը և աշխատակարգը:

 

Վարչապետի խոսքով՝ այն դեպքերում, երբ զինծառայողի բուժումն անհնարին է, արտերկիր մեկնելու ամբողջ գումարը տրամադրում է կառավարությունը:

 

Գումարը զինծառայողի համար ներառում է՝ օտարերկրյա պետության բժշկական կազմակերպության կողմից վիրահատական միջամտությամբ կամ այլ եղանակով հիվանդանոցային պայմաններում բուժման, ներառյալ՝ հետվերականգնողական բուժման, ինչպես նաև դեղերի հետ կապված ծախսերը՝ տվյալ բժշկական կազմակերպության գրավոր տեղեկատվության հիման վրա:

 

Ճանապարհածախսի գումարը զինծառայողի և ուղեկցող անձի համար ներառում է' օտարերկրյա պետություն մեկնելու և վերադառնալու համար տրանսպորտային միջոցի տոմսի արժեքը:

 

Կեցության գումարը զինծառայողի համար ներառում է՝ հիվանդանոցային պայմաններում կեցության հետ կապված ծախսերը՝ համաձայն տվյալ բժշկական կազմակերպությանունից ստացված՝ գրավոր տեղեկատվության հիման վրա, իսկ զինծառայողին ուղեկցող անձի համար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշմամբ համապատասխան օտարեկրյա պետությունում գտնվելու համար սահմանված օրապահիկի և գիշերավարձի' համապատասխանաբար 50 տոկոսի չափով ծախսերը:

 

Հատկացվող գումարը համապատասխան պետական մարմնի կողմից 3 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցվում է զինծառայողի դիմումում նշված բանկային հաշվին: