700 հազար դոլարի հափշտակման գործով մեղավոր ճանաչված եւ չորս տարվա ազատազրկման դատապարտված գործարար Լեւոն Հայրապետյանի պաշտպանությունը բողոքարկել Է դատավճիռը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է նրա փաստաբան Դավիթ Խեչյանը:

 

 

«Այսօր ես նախնական գանգատ ներկայացրեցի: Հայրապետյանի նկատմամբ դատավճիռը համարում եմ չհիմնավորված եւ անօրինական, խնդրում եմ դատարանին՝ չեղյալ հայտարարել այն եւ արդարացնող վճիռ կայացնել իմ վստահորդի նկատմամբ»,-ասել Է փաստաբանը:

 

 

Մոսկվայի Զամոսկվովեչյան դատարանը Հայրապետյանին դատապարտել Է չորս տարվա ազատազրկման, որը պատիժը կրելու Է ընդհանուր ռեժիմի գաղութում: Բացի այդ, դատարանը պարտավորեցրել Է նրան 20,8 մլն ռուբլի վճարել տուժածի օգտին:

 

 

Հետաքննության տվյալներով՝ գործարարը խաբել Է ահաբեկչության եւ այլ ծանր հանցագործությունների համար ցմահ դատապարտված Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստեւի մորը՝ խոստանալով 700 հազար դոլարի դիմաց ավելի մեղմ դահավճռի հասնել նրա որդու նկատմամբ: