Երևանի Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում ավտոբուսի պայթյունի ականատեսներից մեկն իր բնակարանում հեռախոսով է խոսելիս է եղել, երբ ուժեղ ձայն է լսել: «Այդ պահին տանը հեռախոսով խոսում էի, և ուժեղ ցնցում զգացվեց'ձայնի հետ: Դուրս թռանք'մտածելով, թե ինչ-որ բան պայթեց: Վազեցինք, եկանք և տեսանք, որ ավտոբուսն արդեն պայթել է: Մեկ-երկու հոգու հասցրինք օգնել, մեքենայի մեջ տեղավորել: Այդ ընթացքում շտապօգնությունը չէր էլ կարող մոտենալ, քանի որ ճանապարհը փակ էր, պատահական մարդկանց, ոստիկանության մեքենաներով ուղարկեցինք նրանց (խմբ.- վիրավորներին)»,- նշել է տղամարդը:

 

Ականատեսի խոսքով՝ իր առաջին տպավորությունն այն էր, որ կամուրջը պայթեց, քանի որ ցնցումը շատ ուժեղ է եղել: Կոտրվել են փողոցի վրա գտնվող շենքի բնակարանների ապակիները:

 

«Փողոցի վրա մեքենա կար կանգնած, մեքենայի հետևի ապակին կոտրվել է»,- տեղեկացրել է ականատեսը: