Այս պահին Ազատության հրապարակում մեկարկել է «Հայազն» կուսակցության՝ «Պահաջում ենք չզիջող գերագույն հրամանատար» կարգախոսով բողոքի ակցիան։
Կուսակցության վարչության անդամ Արմեն Հովհաննիսյանի խոսքով՝ ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց այն միասնականությունը, որը հայ ժողովուրդն ունի։ Անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Լավրովի հայտարարությանն այն մասին, թե հայկական կողմը Կազանյան փաստաթղթին համաձայն է, նշեց .«Դրանով բոլոր ռազմավարական դիրքերը հանձնվելու են թուրքին։ Եվ այսօր Հերմինե Նաղդալյանը հայտարարում է, թե դա բուֆեռային գոտի է։ Իրենք են բուֆեռային գոտի։ Ոչ ոք իրավիունք չունի վաճառքի դնել մեր ազգային տարածքը»։
Իսկ կուսակության վարչության անդամ Արմեն Աղայանը իր ելույթում ասաց, որ հաղթանակները լինելու են առանց Սերժ Սարգսյանի. « Մենք ազգային ընտրանին ստեղծելու քիչ ժամանակ ունենք։ Մենք ձևը գտնելու ենք և անելու ենք։ Հայաստանն Արցախն է ու վերջ։ Մենք պետք Է դադարենք ռոումինգ վճարել, Արցախ գնալու համար սահմանակետ անցնել։ Եթե սկսվում Է կռիվ, արցախցին չպետք Է միայնակ պայքարի։ Հայաստանի իշխանությունները՝ բոլոր երեք նախագահների օրոք էլ, խոսել են տարածքներ հանձնելու մասին»։
Հավաքվածները երթով շարժվելու են ՀՀ կառավարության մոտ, այնուհետև կրկին Ազատության հրապարակ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ, երբ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը այցով Հայաստանում էր ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսի ժամանահայտարարեց, որ հայկական կողմը երբեք չի մերժել ղարաբաղյան հակամարտության կարգավորման Կազանյան փաստաթուղթը։ Իսկ Կազանյան փաստաթուղթը իրենից ներկայացնում է տարածքների հանձնում Ադրբեջանին։ Այսինքն՝ այս պահին ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար բանակցային սեղանին դրված է Կազանյան փաստաթուղթը։ ՀՀ իշխանության ներկայացուցիչներն էլ այս օրերին տարբեր առիթներով հայտարարում են, որ պատրաստ են փոխզիջումների՝ Արցախի կարգավիճակի հստակեցման դիմաց։