Փախստականներին տեղավորելու համար՝ Թուրքիան ավելի քան 20 միլիարդ դոլար է ծախսել: Այդ մասին Բաքվում մեկնարկած ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ գլոբալ ֆորումում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ փոխանցում է CA-NEWS-ը:

 

 

«Ներկա դրությամբ Թուրքիան ընդունել է 3 միլիոն փախստական Սիրիայից ու Իրաքից, որոնց տեղավորելու վրա ծախսել է 10 միլիարդ դոլար: Եթե հաշվենք նաև ոչ կառավարական կազմակերպությունների ծախսերը, ապա գումարի չափը կգերազանցի 20 միլիարդ դոլարը»,-ասել է Էրդողանը:

 

 

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ի տարբերություն Արևմուտքի՝ Թուրքիայի դռները բաց են փախստականների համար: «Մենք ի տարբերություն եվրոպական որոշ երկրների՝ նրանց առջև չենք փակում դարպասները»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը: