Կվեժոյևիչ մականվամբ «օրենքով գող» Գուրամ Չիխլաձեն երկարատև հարկադիր բացակայությունից հետո Ռուսաստանի մայրաքաղաք է վերադարձել:

 

Ինչպես պատմել է «Росбалт»-ին իրավապահ մարմիններում աղբյուրը, այն բանից հետո, երբ 2014թ. մայիսին ոստիկանները Մոսկվայում անհաջող գործողություն են իրականացրել նրան ձերբակալելու ուղղությամբ, «օրենքով գողը» լքել է երկրի սահմանները և հիմնավորվել Թուրքիայում: Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել:

 

Քննիչները ենթադրում էին, որ նա կարող է կապ ունենալ 2014թ. հունվարին նախկին «օրենքով գող» Դավիդ Մելկաձեի՝ Դաթո Փոթիյսկու գնդակահարության հետ: Այնուհետև Դաթո Փոթիյսկու սպանության իրականացման համար ձերբակալվել էր երիտասարդ Բախշի Պետրոսյանը: Նա իր վրա էր վերցրել հանցագործության համար մեղքը, միևնույն ժամանակ չէր կարողացել բացատրել դրդապատճառները: Արդյունքում՝ որոշվել էր, որ Պետրոսյանը սպանությունը միայնակ է կատարել, նա դատապարտվել է 12 տարվա ազատազրկման: Դրանից հետո իրավապահները պաշտոնական մեղադրանքներ չեն ունեցել Կվեժոյևիչի հանդեպ:

 

Վերջերս նա ժամանել է Մոսկվա: Սակայն աղբյուրները հայտնում են, որ Չիխլաձեն, առաջին հերթին, զրահապատ մեքենա է ձեռք բերել և մի քանի թիկնապահներ վարձել: «Օրենքով գողը» վախենում է Դաթո Փոթիյսկու բարեկամների կողմից վրեժից: