Այսօր մայիսի 9-նն է՝ Շուշիի ազատագրման, Արցախի բանակի ստեղծման և Հայրենական պատերազմի հաղթանակի օրը։ Հաղթանակի զբոսայգում մարդաշատ է։ Այստեղ են հավաքվել բարձրաստիճան պաշտոնյաներ, զինվորականներ, օտարերկրյա պաշտոնյաներ, մեծ թվով քաղաքացիներ և այլք։

 

Քիչ առաջ ոստիկանության զորքերը հրամանատար Լևոն Երանոսյանի հետ միասին ծաղիկներ խոնարհեցին և հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական պատերազմում զոհվածների հիշատակին։ Հարգանքի տուրք մատուցեցին այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ևս: 

 

Այստեղ են պատերազմի վետերանները, նրանց հարազատները։