Եվրամիությունն ու Թուրքիան չեղյալ են հայտարարել մայիսի 13-ին Բրյուսելում նշանակված բարձր մակարդակի երկկողմ հանդիպումը, որի ընթացքում նախատեսվում էր քննարկել նաև Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման հարցը: Այդ մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Ուրբաթ նշանակված հանդիպման ժամկետը տեղափոխելու մասին որոշումն ընդունվել է համատեղ: Նոր հանդիպման ժամկետը դեռ նշանակված չէ»,- ասել է նա:
Կողմերի այդ որոշման պատճառները Կոսյանչիչը չի հայտնել: