WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը մեքսիկացի Խիլբերտո Ռամիրեսից կրած պարտությունից հետո վերադառնում է ռինգ:
Բռնցքամարտիկի հաջորդ մենամարտը նախատեսված է հուլիսի 16-ին Բեռլինում: Այս մասին տեղեկացնում է Sauerland Event-ը:
«Դեռևս պատրաստ չեմ հրաժեշտ տալ այս սպորտին, որն ադքան շատ եմ սիրում: Ռամիրեսի հետ մենամարտը չընթացավ այնպես, ինչպես ակնկալում էինք: Խոստանում եմ, սակայն, որ նման բան այլևս չի կրկնվի: Բոլորին ցույց կտամ, որ կարող եմ ավելի լավ մենամարտել և կրկին դառնալ աշխարհի չեմպիոն: Այդպիսին է իմ ամենամեծ ցանկությունը»,- նշել է Աբրահամը:
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Աբրահամը պարտվեց Ռամիրեսին և զիջեց չեմպիոնական գոտին: