Դեռ պարզ չէ, թե ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության աշխատակիցն ինչ էր մտածել խոստումը չկատարելուց հետո գումարը տվողներին ասելու համար:
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Ռոբերտ Մովսիսյանը մինչ 2010թ. օգոստոսի 19-ը զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության օպերատիվ բաժնի գլխավոր մասնագետի, իսկ 2010 թ. օգոստոսի 19-ից հետո նույն վարչության անվտանգության ապահովման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնները, «Կոշ» ՔԿՀ-ում դատապարտյալ Ն. Թորոսյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հարցը լուծելու պատրվակով, վերջինիս ծնողների վստահությունը չարաշահելով, խաբեությամբ մաս-մաս ստացել է 9 492 565 դրամին համարժեք 26 500 ԱՄՆ դոլար գումար: Այնուհետև, ըստ մեղադրական եզրակացության, Ռ. Մովսիսյանը որևէ գործողություն չձեռնարկելով, խարդախությամբ հափշտակել է նշված գումարը:
Վերը նշված արարքի համար Ռոբերտ Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի («Խարդախությունը») 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշով: